Analitik.am-ի խմբագիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել ․է․
«Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը բրիֆինգի ժամանակ ասաց, որ փետրվար ամսին բուժել են թեթև և միջին ծանրության կորոնավիրուսի դեպքեր, այնուհետև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երևի խառնել է ամսաթվերը՝ մարտի 1-ին է Հայաստանում գրանցվել կորոնավիրուսի առաջին դեպքն: Անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է հիվանդանոցի տնօրենը խառնել ամսաթվերն՝ առավել ևս, որ երկու անգամ շեշտեց և մի քանի անգամ էլ ընդգծեց, որ 4 ամիս է պայքարում են կորոնավիրուսի դեմ:
Շատ ավելի տրամաբանական է, որ հենց փետրվարից է տարածվել կորոնավիրուսը Հայաստանում, ուղղակի իշխանությունը չի հանրայնացրել, քանի որ առաջնահերթություն էր սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի և դրա քարոզչության անցկացումը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը