04 06 2020

Արդեն բնավորություն է դառնում մեզ վերագրել բաներ, որոնք չենք ասել. Էդմոն Մարուքյան



«Դեռևս ամիսներ առաջ մենք առաջարկում էինք՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերել, և վերջապես  դուք շատ կարևոր նախագիծ եք բերել»,-խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։

Վերջինս ներկայացնում էր «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է մեկուսացված կամ ինքնամեկուսացված վարձու աշխատողներին ժամանակավոր նպաստ տրամադրել, եթե վերջիններս գործատուից աշխատավարձ կամ համարժեք այլ միջոց չեն ստացել և չեն խախտել կարանտինը. «Այժմ մենք առաջարկում ենք մի քանի օր դադար վերցնել, որպեսզի կարողանանք որոշակի հաշվարկներ կատարել և նախագիծը տանել առաջարկությունների փուլ։ Այսինքն՝ հիմա պետք է դեմ քվեարկել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ