Այո, վարչական խստացումները կառավարության խնդիրն են, և ես անձամբ դրանով կզբաղվեմ: Այս մասին հունիսի 3-ին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման ներկա պայմաններում տարբեր վայրերում մարդկանց կուտակումների խնդրին:
«Հարգելի հայրենակիցներ, հիվանդանոցներում տեղերը սպառվում են, արդեն սպառվելու են, որովհետև մեկ օրում այս տեմպը հնարավոր չի կանգնեցնել: Ես համոզված եմ, որ եթե մեր սահմանած կանոնները պահեինք, մենք այսօր 95 տոկոս պակաս ցուցանիշ կունենայինք: Ես վարակվել եմ կորոնավիրուսով, ես միջին վիճակագրական քաղաքացուց ոչ մի բանով լավը չեմ, դեռ մի քիչ ավելի վատն եմ երևի: Բայց դրանից ի՞նչ: Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամեն մեկս մեր սխալն ընդունենք և մի քայլ հետ անենք անդունդ տանող այս ճանապարհից: Սա է իմ ուղերձը»,- ասաց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը