Կառավարությունն ուղղակիորեն ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Այլ բառով դա նկարագրել հնարավոր չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Յուրաքանչյուր միջոցառում պետք էր անել պատեհ ժամանակ, այսինքն՝ ճիշտ այն պահին, երբ դրա կարիքը կար, որովհետև սա այն հանգամանքն է, երբ մեկ-երկու օր ուշացումը ճակատագրական եղավ: Այն միջոցառումները, որոնց մասին այսօր խոսում է կառավարությունը, պետք էր անել ավելի վաղ՝ ճիշտ ձևաչափով»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը