Ազգային ժողովը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքը:
ԼՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, ԲՀԿ-ն դեմ քվեարկեց: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվի հատուկ 24-ժամյա ռեժիմով:
Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանը կողմ քվեարկեց հակասահմանադրական օրենքի: «Սահմանադրոթյան 208-րդ հոդվածում հանրաքվեի մասով միայն մեկ դրույթ կա՝ հանրաքվեն հետաձգելու, հանրաքվեն չեղարկելու դրույթ չկա, նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է քվեարկել և չեղարկել, օրինակ, հունիս ամիսը, կամ, ասենք, Նոր տարին: Այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն, հայտնելով հստակ դիրքորոշում, քվերակել է դեմ, այդ տրամաբանությամբ եկեք չեղարկենք հունիս ամիսը»:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նշեց, որ բոլոր օրենքները պետք է միտված լինեն ծառայելու ՀՀ քաղաքացուն ու նրանց անվտանգությանը, այս նախագիծը նրա մասին է, որ համավարակով պայմանավորված՝ հնարավոր չէր պարզապես անցկացնել հանրաքվե և վտանգել քաղաքացիների կյանքը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել չեղարկել հնարաքվեն: «Եթե ընդդիմությունն ունի մտավախություն, որ այս օրենքից հետո մենք գործող ՍԴ-ն համապատասխանեցնելու ենք 2015 թվականի Սահամանադրությանը, ապա պետք է ասեմ, որ այո, մենք դա անելու ենք»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը