ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ կարծիքի մասին ֆեյսբուքյան իրենց էջերում նույն գրառումն են կատարել՝ նշելով․
«Դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել իրեն ուղարկված 2 հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։ Մյուս 2 հարցի վերաբերյալ էլ դատարանը Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում ՉԻ ԱՐՁԱՆԳՐԵԼ»։
ԱԺ փոխխոսնակը և իմքայլական պատգամավորն ամբողջապես նույն գրառումն են արել՝ տառ առ տառ։ Հարց է առաջանում՝ Ալեն Սիմոնյանը և Սիսակ Գաբրիելյանը նույն տեղի՞ց են «Copy Paste» արել տեքստը, թե՞ նույն մարդն է թելադրել այն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը