29 05 2020

Դուք, իրոք, մտածում եք, որ պատասխան չե՞ք տալու․ Վահան Բաբայանը՝ իշխանությանը

Դուք, իրոք, մտածում եք, որ պատասխան չե՞ք տալու․ Վահան Բաբայանը՝ իշխանությանը

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է․

«Համավարակի դեմ պայքարը տապալված է,սա պետք է ունենա քաղաքական հետևանք և գնահատական

Երեք ամիս է կարանտինային վիճակ է,այսքան մարդ մահացավ ,բայց Արսեն Թորոսյանը դեռ բժիշկ է փնտրում:
 

Հարցրեք կառավարությանը,պարետին այն ժամանակ երբ մարդկանց ասում էիք մնա տանը և տուգանում տեղաշարժման թերթիկ չունենալու համար,բա դիմակ ի՞նչու չպահանջեցիք և թույլ չտվեցիք,որ մարդիկ աշխատեն:Հարցրեք ի՞նչու եք լռում:
 

Շատ մարդիկ աշխատանք ու բիզնես կորցրեցին ձեր անմեղսունակ փոփոխական որոշումների պատճառով:
Դուք ի՞նչ է իրոք մտածում եք,որ պատասխան չեք տալու ձեր փնթի,անպատասխանատու գործունեության համար:
Ավելին ասեմ վիրուսի երկրորդ ալիք դեռ չի կարող լինել քանի մենք պիկը չենք հաղթահարել և իջել զրոյական վիճակի,ի՞նչ երկրորդ ալիքից եք բարբաջում,գոնե պատկերացնում՞եք ինչ եք խոսում:

ԱԺ-ից դուրս վիճակը պարզ է,պարզ չի ԱԺ-ում իրենց ընդդիմադիր համարող պատգամավորների արածը ,ում՞են սպասում և այլևս ում՞են պետք իրենց ելույթները և բոյկոտները,երբ երկիրը կառավարող անպատասխանատու դիլետանտները Հայաստանը հասցրեցին առողջապահական շուտով նաև սոցիալական և տնտեսական կոլապսի իր բոլոր հետևանքներով:

Բա լավ մոռացաք«պինցետն ու լանցետը»,Միլանի ռեյսը,չեղարկվող ԱՅՈ-ի սուտի քարոզարշավը,բուկլետ բաժանելը,որը՞ ասեմ,բա հարգելի ընդդիմադիր պատգամավորներ խոսեք բա ուր՞ եք...կարող՞ ա ես էի մարզերում միտինգ անում երբ ամբողջ աշխարհում արդեն պանդեմիա էր սահմանվել»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ