Կարևոր օրենսդրական խնդիրները լուծելու փոխարեն` ինչի եք տխմար օրենքներ ընդունում և դրա համար էլ պարգևավճար ստանում: Այս հարցադրումն է Ֆեյսբուքի իր էջում արել «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը
«Այսօր Նիկոլը հայտարարեց, որ կորոնավիրուսով բոլոր հիվանդներին հայտնաբերել հնարավոր չէ, քանի որ շատ վարակակիրներ, չիմանալով իրենց վարակված լինելու մասին, հաղթահարում են վիրուսը, բայց վարակում են այլոց: Այսինքն վիրուսի տարածումն անվերահսկելի է և հնարավոր չէ իմանալ, թե ով ումից է վարակվել: Մի երկու ամիս առաջ էլ իրենցքայլական պատգամավորները օրենք են ընդունել, որ կորոնավիրուսով վարակելը պատժվում է», գրել է Բաբկեն Հարությունյանը եւ մեջբերել օրենքը․
Տուգանք նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է՝
երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
անչափահասի նկատմամբ, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով: Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամետով:
«Հարց է առաջանում` ինչ իմաստ ուներ ընդունել օրենք, եթե հնարավոր չէ ապացուցել, թե ով ում է վարակել : Կարևոր օրենսդրական խնդիրները լուծելու փոխարեն` ինչի եք տխմար օրենքներ ընդունում և դրա համար էլ պարգևավճար ստանում: Ոչ բարով քայլարած իշխանություններ` դիմակ կրեք, որ անթրաշ վիճակներդ քիչ տեսնենք», գրել է Բաբկեն Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը