27 05 2020

Սրանից հետո դուք եք հերքելու, տեսնեմ ոնց եք հերքում․ վարչապետ

Սրանից հետո դուք եք հերքելու, տեսնեմ ոնց եք հերքում․ վարչապետ

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝   Գեւորգ Գորգիսյանին ուղղված հարցին՝  կարող է՞ սկսել են ատկատներ տալ ընդդիմությանը։

«Ես ամենակոշտ ձեւով եմ հակազդում եւ այդպես մտածողների վերաբերյալ կարող եմ մտածել իրենց իսկ փչացածության աստիճանին համապատասխան։ Ոչ թե նրա համար, որ ես հրեշտակ եմ, այլ որովհետեւ ես այս կարգավիճակում հայտնվելու պատմություն ունեմ եւ որեւէ մեկին թույլ չեմ տա կասկածի տակ դնել  այդ պատմությունը, լինի ընդիմություն, իշխանություն, նախկին, թե ներկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորը օրինակ բերեց այդ հայտարարության վերաբերյալ, Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես գտնում եմ, որ ուղակիորեն չի կարելի մարդկանց մատնանշել, եթե կան դեպքեր, խնդրում եմ բարձրաձայնեք, եթե չկան, ապա մեզ օրինակ մի բերեք տվյալ պարագայում»։

Վարչապետն արձագանքեց․  «Կներեք, եթե ձեր խմբակցությունը մեզ հարցնում է՝ կարո՞ղ է դուք ատկատ եք վերցնում, կարո՞ղ է դուք կոռումպացված եք, մենք էլ ասում ենք, կարող է դո՞ւք եք կոռումպացված։ Այդ ո՞նց է, ձեզ կարելի է հարց տալ, մեզ ոչ։  Ձեր պատգամավորն ասում է՝ ձեր բարեկամի ընտանիքի անդամը կեղծիքի մեջ ներգրավված է, ես էլ ասում եմ՝ կարող է՞ պարզվի՝ ձեր ընտանիքի անդամն է կեղծիքի մեջ ներգրավված, կարո՞ղ է պարզվի՝ մի հատ էլ հետախուզվում է։ Այսինքն, ձեզ կարելի է ինչ ասես ասել, եւ մտածում եք հակադարձում չեք ստանալու։ Դուք ասում եք՝ դուք երբ որ ընդիմություն եք եղել․․․ Ես երբ ընդիմություն եմ եղել, իշխանությունն է ատկատ վերցրել, հիմա հարցս հռետորական հետեւյալն ՝ կարո՞ղ է, որ հիմա իշխանությունն ատկատ չի վերցնում, ընդիմությունն է սկսել վերցնել, հարցս հռետորական է, եթե պատասխան ունեք, պատասխանեք։ Բա ո՞ն ց է, որ դուք ասում եք՝ ճի՞շտ է, որ մաքսանենգություն եք անում, դե պատասխանեք, դե հերքեք, դուք գնացեք հերքեք, կարող ա՞ ատկատ եք վերցնում, կարող ա՞  ընդհանրապես էդ ծխախոտների մաքսանենգությունից փայ ունեք, բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են, դե գնացեք հերքեք։ Ձեզ թվում է, որ կարող եք մեզ անընդհատ դնել մի վիճակի մեջ, որ մենք, ինչ որ բան հերքենք, դուք այդպես ապահովագրվա՞ծ եք, հիմա սրանից հետք դուք եք հերքելու ամեն ինչ, դե գնացեք հերքեք, տեսնեմ ոնց եք հերքում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ