27 05 2020

Էս տղեն ո՞նց է հասցնում համ փոխվարչապետ լինի, համ պարետ, համ հանձնաժողովի նախագահ. Բագրատ Եսայան

Էս տղեն ո՞նց է հասցնում համ փոխվարչապետ լինի, համ պարետ, համ հանձնաժողովի նախագահ. Բագրատ Եսայան

Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ պարզվեց, որ կոռոնավիրուսի դեմ անողոք պայքար մղող ՀՀ կառավարությունից, պարետատնից ու առողջապահության նախարարությունից բացի շարունակում է աշխատել նաև դեռ մարտի 30-ին ստեղծված՝ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը։ Կարո՞ղ եք գուշակել ով է հանձնաժողովի նախագահը։ Իհարկե, Տիգրան Ավինյանը???։ Մի բան եմ ուզում հասկանալ, էս տղեն ո՞նցա հասցնում համ փոխվարչապետ լինի, համ պարետ, համ հանձնաժողովի նախագահ։ Ու չի լինու՞մ հեչ, որ խառնվումա, թե որ մարմնի նիստինա նստած ինքը, մանավանդ, որ նիստերի մասնակիցները համարյա նույն մարդիկ են։ Ու ինչի՞ա բոլոր նիստերը վարում Նիկոլը, եթե իրեն են նշանակել էս ամեն ինչի պատասխանատու։ Ինչի՞ գոնե ձեռքերը լվանալ սովորացնելու գործն իրեն չեն վստահում, ամեն ինչն անումա Նիկոլը, բոլոր նորությունները հաղորդումա Նիկոլը, բոլորի վրա մուննաթա գալիս Նիկոլը։ Բա ինքն ինչի՞ համարա։
Իրեն հուշեք, որ իրեն վերապահված է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈւ-ի գործը։ Ի վերջո, հո Փրկիչը չի՞ անելու ամեն ինչ, մեկն էլ թող իրա վրա վերցնի տապալված պայքարի, ավելի քան 140 մահերի, կործանված տնտեսության համար Պատասխան տալու գործը։ Իսկ որ ավելի ճոխ ստացվի շոուն՝ սրան կկպցնեն «ընդհատակյա հակահեղափոխականի», «նախորդ հանցավորների հետ համագործակցողի» և «կոռուպցիոն մեխանիզմների ստեղծողի» պիտակներ։ Վստահ եմ, որ «Գրիչը՝ որպես քծնանքի ապացույց» օպերացիայի անսպառ ֆանտազիաներ ունեցող հեղինակի համար «փաստեր» գտնելը ոչ մի դժվարություն չի ներկայացնի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ