ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․
«2000-2003 Արարատ Մկրտչյան
2003-2007 Նորայր Դավիդյան
2007-2012 Հարություն Քուշկյան
2012-2014 Դերենիկ Դումանյան
2014-2016 Արմեն Մուրադյան
2016-2018 Լևոն Ալթունյան
Սա ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը վերջին 20 տարիներին զբաղեցրած անձինք են։ Նրանք բոլորին էս քայլածները հայտարարեցին «նախորդ հանցավոր, կոռումպացված»։
Բայց երբևէ նրանցից որևէ մեկից անլուրջ, անհավասարակշիռ խոսք կարո՞ղ եք հիշել։ Մարդիկ, որոշ թերություններով հանդերձ, համակարգ ձևավորեցին, որը լավագույնս պատրաստված էր համաճարակի (միջազգային կառույցների գնահատմամբ)։
Իսկ էս վերջինը, կոռոնավիրուսի տարածումը կանխելու առաջին պատասխանատուն լինելով, տապալել է հնարավոր ամեն ինչ, հայտարարում է հիվանդների «խոր սորտավորման» մասին, ասում է, որ հիվանդ քաղաքացիներին բուժելու միջոցներ այլևս չկան, դրա համար «թեթև հիվանդներին» ուղարկում է տուն, իսկ հիմա էլ կոմպի առաջ նստած, իրան շատ սրամիտ տղու տեղ է դրել, ու սրա-նրա վրա փորձում է հումորներ անել։
Մեկը չկա սրան ասի՝ այ կարիկատուրա, որ ձեռ առնելու լինի, ոտից մինչև մազերիդ ծայրը և արտահայտած բոլոր «մտքերը» ձեռ առնելիք են։ Դու մտածի, ո՞նց ես արածներիդ ու մանավանդ չարածների տակից դուրս գալու, ու ազատի էն պաշտոնը, որն անարժանորեն զբաղեցնում ես։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը