21 05 2020

Մեր արտգործնախարարն արդեն հրաժարակա՞ն է տվել․ Կարեն Բեքարյան

Մեր արտգործնախարարն արդեն հրաժարակա՞ն է տվել․ Կարեն Բեքարյան

Ադրբեջանի ԱԳՆ-ի ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարությանը՝ մեր ԱԳՆ-ից դեռևս չկա որևէ արձագանք: Այդ մասին ֆեյսբուքյան գրել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Նա նշել է. «Չկա նաև որևէ արձագանք, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: Այսինքն, այս իմաստով էլ չկա օպերատիվ աշխատանք (կամ առնվազն՝ արդյունավետ օպերատիվ աշխատանք)՝ մեր ԱԳՆ- ի կողմից:

Կարիք կա՞ արդյոք բացատրելու, որ անչափ կարևոր է ոչ միայն արձագանքների առկայությունը (գոնե՝ հուսանք վաղը), այլ նաև՝ դրանց արագությունը: Արագությունն այս դեպքում՝ ուղղակիորեն կապված է Ադրբեջանի առկա և սպասելի լկտիության աստիճանի հետ, և՝ ոչ միայն…

Առաջանում է շատ բնական հարց: Մեր արտգործնախարարն արդեն հրաժարակա՞ն է տվել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ