19  05  2020

Հակառակորդը ցանկացած պահի կարող է ոտնձգություն կատարել․ Գևորգ Գևորգյան

Հակառակորդը ցանկացած պահի կարող է ոտնձգություն կատարել․ Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկվանից ադրբեջանը սկել է հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժություններ։ Հատկանշական է, որ այս մաշստաբի և 10000-ից ավելի զինվորականներով սկսված զորավարժություններում օգտագործվելու է մեծ քանակությամբ հրթիռահրետանային համալիրներ, ավիացիայի և այլ նշանակություն ունեցող անօդաչու սարքեր։ Եվ այս ամենին միացված է նաև Նախիջևանի զինված ստորաբաժանումները և թուրքիայում հատուկ պատրաստություն անցած սպայակազմը։ Մեծ քանակությամբ զինտեխնիկա և զորամիավորումներ են կենտրոնացնում նախապես որոշված տեղակայման վայրերում։

Ագրեսոր հակառակորդը, հավատարիմ մնալով իր սադրիչ քաղաքականությանը, այս ամենը իրականացնում է առանց նախնական հայտարարման-ծանուցման, իսկ սա նշանակում է, որ ցանկացած պահի կարող է ոտնձգություն կատարել և անցնել հարձակվողական բնույթի ռազմական գործողությունների։ Ամբողջ թափով հակահարվածը մեր կողմից չի ուշանալու, անկախ այն հանգամանքից, որ մեր երկրում այսօր իշխանության հանցավոր անլրջության պատճառով համավարակը մոլեգնում է, անկախ նրանից, որ բանակցությունների գնացող իշխանազավթը հիացած է ալիևի կրթությամբ, անկախ նրանից, որ դասալիքների իշխանությունը իր ներքին վախերի պատճառով հետապնդում է հաղթանակ կերտած հերոսներին: Անկախ այս ապազգային իշխանազավթներից, երկիր պահողը Ազգն է և ոչ թե «օրենքով»՝ հարազատ օջախը թուրքից չպաշտպանած, բայց սեռափոխվածին թևի տակ առած «երջանիկ անհատը»:
Մեր Բանակը հզոր է՝ ԱԶԳ-ԲԱՆԱԿ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ