18 05 2020

Փաշինյանը միշտ խոսում է, բայց հիմնականում՝ սուտ և լռում է, երբ կռուտիտ չի մտածել․ ՀՀԿ խոսնակ



«Փաշինյանը միշտ խոսում է, բայց հիմնականում՝ սուտ ու մանիպուլացնում է և լռում է, երբ «կռուտիտ» չի մտածել»,- մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Մարտի 1-ի հետ կապված մեղավոր նմշանակեց Ռոբերտ Քոչարյանին, անամոթաբար հայտարարեց, թե մբողջությամբ բացահայտել է և երկու տարի անց կարող ենք հայտարարել, որ ինքը սուտ է ասել։ Եթե Նիկոլ Փաշինյանը ունենար մի տոկոս քաղաքացիական պատասխանատվություն, պետք է հրաժարական տար-գնար։ Նա արել է հայտարարություններ՝ անմեղության կանխավարկածը խախտելով, մոլորեցրել է ժողովրդին»,- ասաց բանախոսը՝ հավելելով․ «Մարտի 1-ի քաղաքական պատասխանատուն ու մեղավորը Տեր-Պետրոայանն է ու իր շրջապատը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ