16 05 2020

21-րդ դարում հեռախոսազրույցի հարցին վարչապետը պատասխանում է՝ ԼՂ-ում էր․ գնահատական

21-րդ դարում հեռախոսազրույցի հարցին վարչապետը պատասխանում է՝ ԼՂ-ում էր․ գնահատական

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցին, թե ինչու հեռախոսազրույց չի ունեցել ՌԴ Նախագահի հետ Մայիսի 9-ի կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ Ղարաբաղում էր։

21-րդ դարում…

ՀՀ վարչապետը, որին սպասարկում է «չթռնելուց ժանգոտող» ուղղաթիռը…
Բարեկամ երկրից` մեր ընդհանուր հաղթանակի կապակցությամբ հեռախոսազրուցի մասին…
Թողնենք այն փաստը, որ Արցախում գտնվելով էլ կարելի է հեշտությամբ կապ հատսատել (չնայած հեսա կասեն, որ «նախկինները» կառավարական կապը հետները տարել են)։ Թողնենք այն փաստը, որ կարելի էր խոսել նախորդ օրը։

Բայց…

Ես գիտեի, որ միջազգային հարաբերություններ (և առհասարակ` հարաբերություններ) կառուցելուց հեռու եք, բայց, որ վարչապետության ընթացքում կկորցնեք Ձեր superունակությունը` սուտ խոսելու ու պատճառաբանություններ բերելու կարողությունը…

Հետ բերեք գոնե «մինչև խորհրդարանը չփոխեք` ներդրումներ չեն լինելու» մակարդակը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ