16 05 2020

Ակնկալելում ենք ՌԴ-ից, որ գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն շրջանը չէ. Փաշինյան

Ակնկալելում ենք ՌԴ-ից, որ գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն շրջանը չէ. Փաշինյան

Ես այդ թեման ամենայն մանրամասնությամբ եւ բաց քննարկել եմ Ռուսաստանի նախագահի հետ, այդ թեմայով մենք ձեռք ենք բերել շատ հստակ պայմանավորվածություններ: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ռուսական կողմից ամենաբարձր մակարդակով հնչում են դժգոհություններ Հայաստանում ռուսական կապիտալով ընկերությունների շուրջ ընթացող իրավական գործընթացների վերաբերյալ:

«Մնում է  ի կատար ածենք այդ պայմանավորվածությունները, որը հաշվի կառնի մեր երկրների հարաբերությունների շահերը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ռուսական կողմի հետ հարաբերություններում առկա խութերին եւ խնդիրներին, Փաշինյանն ասաց. «Մենք ունենք շատ հարուստ օրակարգ եւ մեր հարաբերությունների օրակարգի հարցերը լուծելով առաջ ենք գնում: Որն ինչ տարբերակով կլուծենք, մի հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով, մյուսը՝ կոմպրոմիսային տարբերակով... բոլոր դեպքերում պետք է լինի կոմպրոմիս եւ փոխըմբռնում: Ես համոզված եմ, որ դա կլինի»:

ՌԴ-ից մատակարարվող գազի գնի շուրջ հստակություն մտցվե՞ց արդյոք հարցին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  պատասխանեց․

««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԾԿՀ, որն այն կքննարկի: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են, այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պիտի արձանագրենք, որ էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման և փլուզման պայմաններում մենք կարող էինք և կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ, մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում»։

Ռուսական կապիտալով ընկերությունների հետ կապված իրավիճակների մասին խոսելով՝ վարչապետը նշեց, որ ինքն այդ թեման ամենայն մանրամասնությամբ և բաց քննարկել է ՌԴ նախագահի հետ, այդ թեմայով ձեռք են բերել շատ հստակ պայմանավորվածություններ, մնում է՝ ի կատար ածեն և իրականացնենք այն պայմանավորվածությունները, որ հաշվի կառնեն երկրների հարաբերություններն ու շահերը:

Հայ-ռուսական հարաբերություններում եղած «խութերին» անդրադառնալով՝ վարչապետը նշեց.

«Մենք օրակարգ ունենք, դրա հարցերը լուծելով գնում ենք առաջ: Որը ինչպես կլուծվի՝ մեկը հնարավոր ամենալավ, մեկը՝ կոմպրոմիսային տարբերակով, բոլոր դեպքերում պետք է լինեն կոմպրոմիսներ և փոխըմբռնում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ