15 05 2020

Չի թույլարտվի հանրային տրանսպորտից օգտվել, եթե չլինեն պաշտպանիչ միջոցներ․ Սիմոնյան



Մեր բոլոր տնտեսավարողները և գործատուները պետք է հաշվի առնեն, որ կան գործունեության սահմանափակումներ, որոնք դեռ միայն հնարավոր է իրականացնել առցանց, հեռավար կամ առաքման միջոցով: Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով պարետի որոշումները, տնտեսական գործունեության տեսակների նոր սահամանափակումները և դրանց շրջանակում անվտանգության նոր կանոնները:

Վարոս Սիմոնյանը նշեց, որ սահմանափակված են լինելու հյուրանոցային և համանման բնակատեղերի տրամադրման վայրերը: Սահմանափակված չեն այն հյուրանոցների ծառայությունները, որոնք իրականացնում են հյուրերի հաշվառում ռեգիստրում: Նա հիշեցրեց, որ հանվում են նաև հանրային սննդի կետերի, հանրային տրանսպորտի, մարզասրահների, մշակութային, ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումները:

«Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն հանգամանքին, որ այն սահմանափակումները, որոնք հանվում են, միաժամանակ գործելու են կանոններով, որոնք հստակ, պարզ նշված են պարետի ներկայացրած հավելվածում»,- ասաց նա և հավելեց, որ նույնիսկ դրսում պարտադիր է դառնում ձեռնեցներ, դիմակներ կրելը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ