Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը գրում է․
«Տրանսպորտը աշխատում է ամսի 18-ից իսկ դիմակները պարտադիր են 25-ից իմմաստը՜
Սենց անհեթեթ որոշումներ միայն մեր երկրում է հնարավոր:
Նախ եթե պարտադիր է ի՞նչի է վաճառվում,բարի եղեք անվճար ապահովեք,պատկերացնում՞եք քաղաքը ռմբակոծելու ժամանակ ապաստարանները լինեն վճարովի:
Սա կարող ա էն նախկին մի ռեժիմ կար էն կրակմարիչներ էր պարտադրում դրա նման մի բան լինի:
Երկրորդը էն տեղաշարժի աբսուրդ թերթիկների համար մարդկանց տուգանեցիք հիմա էլ դիմակ չկրելու համար 100.000 դրամ,էդպես լավ չի միանգամից մի միլիոն դարձրեք:Կոպեկներ աշխատող մարդը կարող՞ է նման տուգանք մուծել,իհարկե ոչ:
Հացի փող չունեցող մարդը կարող՞է իրեն թույլ տալ օրը 5 դիմակ գնել,մտածում՞եք ինչ եք անում,եթե նույն դիմակը օրը տաս անգամ կրես դա ավելի վատ բան է:
Իսկ էդ քանակի դիմակ շատերը չեն կարող գնել:
Մի խոսքով մի հատ նորմալ որոշում կայացրեք և էդ բեռը ձեր ուսերից հանեք,դուք ձախողել եք,համակերպվեք և հեռացեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը