ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է գերիների փոխանակման վերաբերյալ Երևանի և Բաքվի բանակցություններին:
Զախարովան նշել է՝ այդ հարցը մշտապես առկա է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների օրակարգում:
Նա հիշեցրել է, որ 2019թ․ Մոսկվայում բանտարկյալներին հարազատների այցելությունների մասին որոշում է ընդունվել: Դրանից հետո Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեկական գերի են վերադարձրել: Զախարովան նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ մյուս գերիների փոխանակման հարցով բանակցությունները շարունակվում են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը