«Անալիտիկ» լրատվական կայքի ղեկավար Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մայիսի 8-ին հայտարարություն տարածեցի այն մասին, որ Analitik.am-ի խմբագրություն մի քանի անգամ զանգահարել է մի անձ, ով ներկայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայր՝ Սերգեյ Բարսեղյան, վերջինս սպառնացել է ԶԼՄ-ին և հայհոյանքներ հնչեցրել՝ կցվեց նաև վերոնշյալն ապացուցող ձայնագրություն։
Անցել է 5 օր, իրավապահ մարմինների կողմից որևէ արձագանք մինչ այս պահը չկա։
Հաշվի առնելով իրավապահների ակնհայտ անգործությունը, պետք է եզրահանգենք, որ իշխանական կարծիքից տարբերվող կարծիք ունեցողների նկատմամբ կարելի է ազատորեն և անպատիժ կիրառել հոգեբանական բռնություն՝ սպառնալով նրանց կյանքին և առողջությանը, փորձելով խոչընդոտել լրագրողական գործունեությունը: Զանգահարողի քրոջ վարչապետի օգնական լինելու հանգամանքը դրա վառ ապացույցն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը