13 05 2020

Տեղի ունեցողը քաղաքական հետապնդման ամենալկտի ու սանձարձակ տեսակն է․ Վիկտոր Սողոմոնյան

Տեղի ունեցողը քաղաքական հետապնդման ամենալկտի ու սանձարձակ տեսակն է․ Վիկտոր Սողոմոնյան

«Այսօրվա վճիռը, ինչպես նաև դրան նախորդող գործընթացներն ապացուցեցին, որ տեղի ունեցողը Նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդում է, ընդ որում՝ սա այդպիսի հետապնդման ամենալկտի ու սանձարձակ տեսակն է»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Ցավոք, մենք ականատես ենք իրադարձությունների, որոնք մեր պատմության մեջ բնորոշվելու են որպես ազգային խայտառակություն»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդությունները՝ առողջական հիմքով, գրավի դիմաց և ՀՀ և Արցախի 4 նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ