Շատ լուրջ խնդիրներ կան, մենք ընկել ենք, խորհրդարանական ծեծուջարդի վերլուծությամբ ենք զբաղված, ի՞նչ է նշանակում՝ դատապարտել եք, գնահատական չեք տվել, դատապարտումը հենց գնահատականն է: Սրանից ավելի հո չե՞նք ընկնելու մեղավորներ մատնանշենք՝ ո՞վ ում հետևից խփեց, դեմից խփեց, տակից խփեց, սրանք հո քննարկելու առարկա չե՞ն:
Բազմաթիվ քննարկելու խնդիրներ կան, մենք ասում ենք՝ արհավիրքին դիմակայելուն զուգահեռ, սոցիալական խնդիրներ լուծենք, պետք է քննարկենք, թե ով խփե՞ց առաջինը: Էնքան էս թեման արծարծվեց, կարծես կորոնավիրուսի թեման երկրորդական, երրորդական է։ Այս մասին ԱԺ-ում ճեպազույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, պատասխանելով հարցրին, թե ինչպես են գնահատում խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը