12 05 2020

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցը թեստ է հանձնել. Մանե Գևորգյան․ News.am

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցը թեստ է հանձնել. Մանե Գևորգյան․ News.am

News.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի կորոնավիրուսով վարակվելու լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն՝ անդրադառնալով մամուլում արված հրապարակմանթ, թե անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

«Եթե ձեզ հավելյալ տեղեկություն է պետք է կարող եք կապ հաստատել ՊՊԾ–ի ղեկավարության հետ»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ մամուլը գրում է, որ կորոնավիրուս է հաստատվել անեւ վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ. Մանե Գեւորգյանը պատասխանեց. «Ամեն անգամ աշխատանքի գալիս մուտքի մոտ ջերմաչափում են ու աշխատակիցներից մեկի մոտ այսօր ջերմություն է եղել, տեստավորվել է, սպասում ենք տեստի պատասխանին։ Նրա շփման շրջանակն էլ է հաստատված՝ 1 աշխատակից է, որն այս պահին մեկուսացված է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ