11 05 2020

Սաքսուն Միքայելյանը խուսափեց լրագրողների հարցերից



ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր սասուն Միքայելյանն Ազգային ժողովում խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին՝ իր մասնակցությամբ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. «Ամեն դեպքում ես հարցազրույց չեմ տալիս, շնորհակալություն հարցի համար»,- ասաց պատգամավորն ու շտապեց աշխատասենյակ:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստում միջադեպի ժամանակ Սասուն Միքայելյանը հարվածել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որից հետո իմքայլական պատգամավորի հասցեին սկսեց քննադատությունների մեծ ալիք բարձրանալ, մինչդեռ նրա արարքն արադարացրեցին  իր խմբակից պատգամավորներն  ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ