10 05 2020

ԱԺ կայքում խախտվել են համակողմանի լուսաբանման սկզբունքները. «Մեդիա պաշտպան»

ԱԺ կայքում խախտվել են համակողմանի լուսաբանման սկզբունքները. «Մեդիա պաշտպան»

 «Մեդիա պաշտպան»-ը ահազանգում է, որ ԱԺ լրատվական բաժնի կողմից դեպքերի միակողմանի լուսաբանում է տեղի ունեցել:

«ԱԺ պաշտոնական կայքում մայիսի 8-ի խորհրդարանական դեպքերի անդրադարձի ժամանակ խախտվել են համակողմանի լուսաբանման սկզբունքները։ Կայքում` տեքստային տարբերակում, բացակայում է Էդմոն Մարուքյանի խոսքը և ընդամենը մեկ նախադասությամբ նշված է, որ Էդմոն Մարուքյանը դեպքը համարել է քաղաքական։

Փոխարենը, ուղիղ մեջբերված է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքը։
Նշված չէ, թե ում ելույթին էր հաջորդում Էդմոն Մարուքյանի ելույթը և թե ինչպես սկսվեց ծեծկռտուքը։

 

Կայքի տեքստային հատվածն ունի նաև վիդեոշարունակություն: Այստեղ, առհասարակ, տեղադրված է միայն Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ վարչապետն արդարացնում է Սասուն Միքայելյանին և, փաստացի, Էդմոն Մարուքյանին հարվածելը համարում է Մարուքյանի կողմից հրահրված սադրանք։

Վիդեոտարբերակում որևէ անդրադարձ կամ խոսք չկա Էդմոն Մարուքյանի կամ մեկ այլ պատգամավորի ելույթից։ Ակնհայտ է, որ վիդեոտարբերակում ևս խախտվել է համակողմանիության սկզբունքը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ԱԺ լրատվական բաժնին դեպքերը ներկայացնելիս պահպանել բազմակողմանի լուսաբանման սկզբունքը և նախապատվություն չտալ որևէ կողմին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ