08 05 2020

Ըստ Կենտրոնի թաղապետի՝ ԱԺ-ում ծեծկռտուքը հանուն ՀՀ անկախության էր

Ըստ Կենտրոնի թաղապետի՝ ԱԺ-ում ծեծկռտուքը հանուն ՀՀ անկախության էր

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը վստահ է, որ Սասուն Միքայելյանը հանուն Հայաստանի ինքնիշխանության է բռնություն գործադրել․

«Ձեզ թվում է երկու պատգամավորի ծեծկռտո՞ւք տեսանք մենք ԱԺ-ում: Ցավոք մենք ականտես ենք Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար կռվին, որը այդ պահին տեղի էր ունենում Աժ պատերի ներսում: Ու հատկանշական է, որ մայիսյան ապսամբության 100-ամյակի օրերին, Շուշիի ազատագրման օրը:

Վստահաբար Հայաստանը հաղթելու է այս պատերազմում, չկասկածեք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ