08 05 2020

Իշխանությունները հույս ունեն, որ այս ցինիզմի նկատմամբ ընդվզում չի լինելու. Կոնստանտին Տեր-Նակալյան



Այս իշխանություններն ապացուցել են, որ վաղուց իրենք չունեն ոչ մի սրբություն, իրենք մանրախնդիր մարդիկ են ու պատրաստ են տրորել ցանկացած դրական սիմվոլիզմ: Մայիսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

«ԻՆչ է նշանակում Շուշիի ազատագրման օրը նիստ նշանակել ու դատավարություն վարել մարդկանց, ովքեր Շուշին ազատագրել են: Իրենք հույս ունեն, որ այս ցինիզմի նկատմամբ ընդվզում չի լինելու, մարդիկ չեն քննադատելու ու մի գեղեցիկ օր իրենք կարողանալու են դասագրքերում սովորեցնել, որ Շուշին իրականում ազատագրել է Նիկոլ Փաշինյանն ու Ստյոպա Սաֆարյանը՝ քարեր շպրտելով»,- նշեց Կոնստանտին Տեր-Նակալյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ