Այսօրվա դատական նիստն արդեն ամոթ է, որովհետև այսօր մեր պատմության ամենամեծ հաղթանակի օրերից մեկն է՝ Շուշիի ազատագրումը և փաստորեն այս պահին դատարանում են գտնվում այն տղերքը, ովքեր ազատագրել են Շուշին. Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը:
Նա նաև ընդգծեց. «Ալիևյան կլանը, և առհասարակ մեր թշնամիներն ամեն ինչ կտային, որ կարողանային այս տեսարանը ստանալ, երբ Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրած մարդկանց դատում են: Հիմա երևի ալիևները իրկունը նստած Նիկոլի կենացն են հոտնկայս խմելու, որ իրենց մեծագույն երազանքը կյանքի է կոչում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը