Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հարց է ուղղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնացել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության ծրագրի գործընկեր երկրների ցանկից, որոնք աջակցություն են ստանալու։«Հարց արտգործնախարարին. Այս ցուցակում մենք ինչո՞ւ չկանք»,- թվիթերի իր միկրոբոլգում հարցրել է Ա. Դարբինյանը՝ կից տեղադրելով պաշտոնական հաղորդագրության հղումը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին ԵՄ դեսպանները հավանություն են տվել հանձնաժողովի առաջարկությանը` մինչև 3 միլիարդ եվրո մակրոֆինանսական աջակցություն տրամադրել Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության գործընկերներին, որը նրանց կօգնի հաղթահարել COVID-19 համաճարակի տնտեսական հետևանքները:
Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի շատ բարենպաստ պայմաններով վարկերի տեսքով։
Ցանկում ներառված է 10 երկիր, որոնց թվում են նաև Վրաստանը, Ալբանիան, Ուկրաինան, Կոսովոն, Մոլդովան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը