06 05 2020

Ուղիղ կապ կա տեղեկատվության ազատությունը խախտելու և վատ աշխատանքի միջև. Շուշան Դոյդոյան

Ուղիղ կապ կա տեղեկատվության ազատությունը խախտելու և վատ աշխատանքի միջև. Շուշան Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարեսկզբին հրապարակել էինք այն պաշտոնյաների սեւ ցուցակը, որոնք 2019թ.ին խախտել են տեղեկատվության ազատությունը։ Այսօր արդեն այդ ցուցակում ներառված 5 բարձրաստիճան պաշտոնյաներից 4-ն այլեւս ազատված են զբաղեցրած պաշտոնից։ Վերջինը Շրջակա միջավայրի նախարարն էր։ Ուղիղ կապ կա տեղեկատվության ազատությունը խախտելու եւ վատ աշխատանքի միջեւ։ Եթե պաշտոնյան լավ չի պատկերացնում հրապարակային եւ հաշվետու աշխատանքի արժեքը, նա չի կարող լավ պաշտոնյա լինել։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տարեկան Սեւ ցուցակի հղումը՝ քոմենթում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ