06 05 2020

Արցախի ճանաչման Մինեսոտայի բանաձևը սիմվոլիկ հայտարարություն է․ Սուրեն Սարգսյան

Արցախի ճանաչման Մինեսոտայի բանաձևը սիմվոլիկ հայտարարություն է․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է․

«Մինեսոտա նահանգի էպոպեայի մասին

Երեկ երեկոյան կայծակնային արագությամբ տարածվեց լուր` ԱՄՆ Մինեսոտա նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ:

Ինչ է պետք իմանալ այս առումով.

1. Նախ, ԱՄՆ 8 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը:
2. Իսկ Մինեսոտան ճանաչել է Խոջալուն դեռևա 2016թ.:

1. Սենատի ավտոմատացված համակարգը «քվեարկության» է բերել 2019թ. օրակարգ մտած և չքվեարկված SF 2864 բանաձևի նախագիծը: Ամեն ինչ ժամացույցի պես է աշխատում, բայց համաճարակը հաշվի չի առնվել:
2. Փետրվարի 2-ին օրակարգ է բերվել երկրորդ նմանատիպ նախագիծը, որի հեղինակը մեկ սենատոր է:
3. Բանաձևը Սենատում չի քվեարկվել/քննարկվե/ընդունվել:
4. Մեկ Սենատոր ստորագրել է այն և բանաձևը հրապարակվել է (այդպես լինում է հաշվի առնելով օրենսդրական առանձնահատկությունները):
5. Բանաձևը բնականաբար պարտադիր իրավաբանական ուժ չունի և սիմվոլիկ հայտարարություն է:
6. Այն էապես տարբերվում է նշված 8 «ճանաչումների» բանաձևերից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ