«Մենք քաջալերել ենք մեր քաղաքացիներին, որոնք ճիշտ են գնահատել իրավիճակը և արագ կերպով վերադարձել է հայրենիք», - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին վիճակագրական տվյալներ ներկայացրեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Արդեն մարտի կեսից, երբ Հայաստանում արտակարգ վիճակ մտցվեց, այդ շրջանից ի վեր մոտավորապես 23 հազար մարդ է վերադարձել: Սա այն դեպքում, երբ բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց օդային աշխատանքները: Մարտի 15-ից մայիսի 6-ը դեպի Հայաստան հոսքեր եղել են Մոսկվայից, Հռոմից, Վրաստանից, Քուվեյթից, Անգոլայից, Լեհաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և այլն: ՀՀ քաղաքացիները մեծամասամբ վերադարձել են անվճար չվերթներով: Առաջիկա օրերին սպասվում են տասնյակ քաղաքացիների վերադարձեր ամենատարբեր երկրներից», - նշեց Մնացականյան
Այն քաղաքացիները, որոնց վերադարձը հնարավոր չի լինում, մենք փորձում ենք գտնել միջոցներ, որպեսզի օգնենք նրանց։ Մենք դեռ ունենք մարդկանց շատ անուններ, որոնց պետք է օգնություն ցուցաբերենք։ Այս ամենն իրականացվում է շատ հստակ հաշվարկով՝ համագործակցությամբ պարետատան, ԱՆ-ի և բոլոր մյուս պատասխանատու կառույցների հետ։
Այս ընթացքում կապը համանախագահների հետ եղել և մնում է անմիջական և մշտական։ Այս ընթացքում բոլորի ջանքերը պետք է ուղղված լինի կորոնավիրուսի դեմ պայքարին, ինչը նաև պետք է գիտակցի Ադրբեջանը»,- այս մասին այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին, ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցերին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը