02 05 2020

Հերթը կգա, բոլորը պատասխան կտան․ Գագիկ Ծառուկյան

Հերթը կգա, բոլորը պատասխան կտան․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:

«Հիմնական խնդիրը պետք է դրվի ծերերի, աղքատների, անօգնականների օգնելու համար եւ պետք է կապ չունենա ծանոոթ,  բարեկամ, կուսակցական պատկանելություն, միայն մարդ: Ամեն մեկը որպես մարդ պետք է քայլ կատարի,որ գիշերը կարողանա հանգիստ քնի:  

Մարդիկ պետք է զգան, որ կա ուշադրություն, կա վերաբերմունք, ոչ միայն ձեն հավաքելուց, այլ անեւ հիմա: Հերթը կգա, բոլորը պատասխան կտան իրենց արածների եւ չարածների համար, մենք պետք է միասնական կանգնենք, այս խնդիրները կարգավորելու»,- խմբակցության  նիստին ասել է Գագիկ Ծառուկյանը:

Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասելէ, որ իրենք 7 կետից բաղկացած ծրագիր են ներկայացրել Կառավարությանը, որին դեռ չեն պատասխանել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ