Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քրեական ենթամշակույթին հարելը քրեականացրած իշխող ուժի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի քրեական էնթամշակույթի հետ ասոցացվող անվանմամբ «Սիցիլիա» ՍՊԸ-ն 2015 թվականին սնանկ է ճանաչվել։
Այսպես, պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունների վճարման նպատակով 24.10.2011 թվականին Մյասնիկյանի հարկային տեսչության կողմից 1.196.900 ՀՀ դրամի բռնագանձման հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՎԴ/6127/05/11 վճռով հայցն ամբողջությամբ բավարարվել է, ինչի հիման վրա տրվել է կատարողական թերթ:
Այնուհետ ՀՀ ՖՆ Կենտրոնի ՀՏ-ն, դիմելով դատարան, խնդրել է ԱԺ փոխխոսնակին պատկանող ՍՊԸ-ին ճանաչել սնանկ: Անհասկանալի պատճառներով Ալեն Սիմոնյանին պատկանող ՍՊԸ-ն «անհետացել է» և ՍՊԸ-ի և նրա գույքի նկատմամաբ հայտարարվել է հետախուզում:
Ըստ ամենայնի, հերթական տեսահոլովակում և/կամ սկետչում նկարահանվելուց հետո, 27.04.2015 թվականին Ալեն Սիմոյանը դատարան ներկայացված գրությամբ հայտնել է, որ ստացել է հետախուզման և գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը, որից հետո հանդիպել է սնանկության գործով կառավարչին, ում հետ սկսել է համագործակցել:
Դատարանի՝08-06-2015 վճռով «Սիցիլիա» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։
«Սիցիլիա» ՍՊԸ-ի պարտավորությունների հանրագումարը պետական բյուջեի նկատմամբ 08.05.2014թ.-ի դրությամբ կազմում էր 1.422.884 ՀՀ դրամ, որից պարտադիր սոցիալական ապահովւթյան վճարի գխով` 238.085 ՀՀ դրամ, որից ապառք` 116.973, տույժ` 121.112 ՀՀ դրմ, հաստատագրված վճարի գծով` 908.665 ՀՀդրամ, այդ թվում ապառք` 567.310 ՀՀ դրամ, տույժ` 341.355 ՀՀ դրամ, եկամտահարկի գծով` 145.959 ՀՀ դրամ, որից ապառք` 93.952 ՀՀ դրամ, տույժ` 52.007 ՀՀ դրամ, շահութահարկի գծով` 130.176 ՀՀ դրամ, որից ապառք` 84.120 ՀՀ դրամ, տույժ` 46.056 ՀՀ դրամ, որն ըստ էության այդպես էլ չի վերադարձվել պետական բյուջե:
Թվարկվածը մոտավորապես ԱԺ փոխնախագահ` երեկվանից արդեն հալածյալ ներկայացվող Ալեն Սիմոնյանի հավաքական կերպարն է: Մարդ, ով պետության հանդեպ չի կատարել իր պարտավորությունները, իր իսկ այժմյան լեզվով ասած գողացել է պետությունից ու հանրությունից, իսկ իր շեֆի ասածով` քցել է: Ու այս տեսակ մարդն արդեն երկու օր է հանրային դիսկուրսը թեքել է իր կողմ մի ամբիոնից մյուսը գնալով դերասանություն է անում ու զոհի, ազգի փրկչի կերպարում հանդես գալիս:
Հանուն սեփական բարեկեցության անցյալում տրված բազմաթիվ խաղերը, ժողովրդին սուտ ու կեղծիքով կերարկրելը ու դրանց հաշվին իշխանավոր դառնալը չի մոռացվելու ու չի ներվելու: Այն մարդիկ, ովքեր երեկվանից ասում են «Մենք Ալեն Սիմոնյան ենք» առաջարկում եմ լավ մտածեն, եթե իրոք էդպիսին են, ապա վերջաբանն անխուսափելի է լինելու...
Ի դեպ, Ալեն Սիմոնյանի կենսագրության մեջ նշված է, որ 2004-2010թթ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ,սակայն, ի տարբերություն մնացած նշումների, այս պարագայում խնամքով թաքցված է կազմակերպության անվանումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը