Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ու՞մ է իրականում Փաշինյանի աներորդին շանտաժում և ինչու՞
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ ԽԾԲ-ի արդյունքում ԱԺ-ում հայտնված Հրաչյա Հակոբյանը, այսօր գրառում է կատարել և բացահայտ շանտաժի ենթարկել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին...
Նա Վանեցյանին մեղադրում է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մեջ, իհարկե, չմատնանշելով այդ երկրիը, բայց պարզ հասկացնելով, թե որ երկրին նկատի ունի... Այսինքն` Փաշինյանի աներձագը միտումնավոր չի բացահայտում Վանեցյանի "մութ" անցյալը՝ դեռ նպատակ ունենալով միայն շանտաժի ենթարկելու վերջինիս և նրա հետևում կանգնած երկրին... Բոլորի համար էլ պարզ է, որ այս ամենի հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը և Հրաչյան երբեք առանց վերջինս "դաբռոյի" որևէ քայլ չի կատարի...
Ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանի դրդմամբ Հրաչյան սկսեց աղմկել... Իմ կարծիքով, խնդիրը հիբրիդային է՝ կան մի քանի պատճառներ և դրանցից բխող նպատակներ...
Նախ Նիկոլ Փաշինյանը վախեցած է ՌԴ արտգործնախարար Լարվրովի "արցախյան" բացահայտումներից և դրա հետևանքներից...
Երկրորդ՝ այսպիսի մեթոդներով Երևանը փորձում է գազի գնի բանակցություններում ինչ-որ բան շահել...
Երրորդ՝ իշխանություններին այս ճգնաժամային փուլում դուր չի գալիս Արթուր Վանեցյանի ակտիվությունը և շատ արտահոսքերի հետևում Փաշինյանները տեսնում են ոչ միայն նրան, այլև նրան սատարող ուժերին...
Շատ կարևոր խնդիրներից է նաև Փաշինյանների անօրինական գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը և արտահոսքը...
Երկու օր առաջ "Բոյլերնայա" Telegram-ալիքը, հղում կատարելով ուժային կառույցներում սեփական աղբյուրին, հայտնել էր, որ ապրիլի 25-ին ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում բռնագրավել են մաքսանենգային ծխախոտի խմբաքանակ` ավելի քան 300 մլն ռուբլու՝ 4 միլիոն դոլարից ավելի արժեքով... Ու այս ամենի հետևում կանգնած է եղել Հրաչյա Հակոբյանը...
Հատկանշական է, որ ո՛չ հայ իրավապահները, ո՛չ էլ ռուսները մաքսանենգ ծխախոտը Երևանից Կրասնոդար տեղափոխման փաստը չեն հերքել... Հերքմամբ հանդես եկավ միայն գլխավոր "կասկածյալ" Հրաչյան ու փորձեց այս ամենի մեջ տեսնել նախկինների մատը...
Վերը նշված հանգամանքները և մաքսանենգ ծխախոտի հետ կապված սկանդալը մարելու նպատակով էլ` Հրաչյայի այսօրվա գրառումով Փաշինյանները նախահարձակ եղան և փորձում են այսպիսով Մոսկվայի բերանը փակել...
Նիկոլ Փաշինյանն աներորդու գրառման միջոցով բացահայտ շանտաժում է Մոսկվային և նախազգուշացնում, որ Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել Վանեցյանի "ծառայություններից" օգտվող երկրի հետ...
Դե ինչ... Փաշինյանը բացահայտ մտնում է առճակատման ՌԴ-ի հետ՝ վերջինիս հետ խոսելով շանտաժի լեզվով, որի վերջը, որքան հասկանում եմ, լավ չի լինելու...
Ի դեպ, շատ ցանկալի է, որ Փաշինյանի աներորդին բացահայտի նաև իրենց իշխանության ներկայացուցիչներին, որոնք այլ երկրների գործակալներ են և երբեք էլ չեն թաքցնում իրենց կողմնորոշումը...
Հ.Գ. Հրաչյա Հակոբյանը լավ կլինի երբեք չմոռանա,թե ինչպես Պուտինին Երևանի օդանավակայանում չդիմավորող իր փեսան, որին սպասարկող ԶԼՄ-ները և վերլուծաբանները դրանից հրճվում էին, ստիպված էր երկու անգամ նրան ճանապարհել Մոսկվա...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը