«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Քաղաքակրթական դեգրադացիա․ պետությունն ընկած է փողոցում
Եթե իշխանության աղբյուրը ոչ թե ժողովուրդն է, այլ ամբոխը, ապա տրամաբանական է, որ ամբոխավարի իշխանության պայմաններում ամբոխն իջեցվում է ոհմակի մակարդակի։
Գավառում տեղի ունեցածն ազգային խայտառակություն էր։ Դա մեր երկրում տիրող ատելության ու թույնի մթնոլորտի, վենդետայի ու սամասուդի քարոզի հետևանք էր։ «Թավշյա» բասպրեդելի արդյունք։
Ճակատագրի հեգնանքն այն է, որ օրերս խոսվում էր այն մասին, թե, իբր, ապրիլի 24–ին կազմակերպած միջոցառումներով քայլարածները հայ ժողովրդին որակապես նոր՝ ավելի բարձր քաղաքակրթական հարթության վրա են դրել։
Իրականում մենք նահանջել ենք դեպի «մարդը մարդուն գայլ է» և «բոլորի պատերազմը բոլորի դեմ» ժամանակաշրջան։ Այսինքն՝ դարերով հետ ենք շպրտվել։
Թերևս աշխարհի որևէ այլ երկրում կորոնավիրուսային այս աղետի պայմաններում այսպիսի ներազգային պառակտում և պետության ղեկակավարի մակարդակով ներքին թշնամանք չի հրահրվում։
Մենք սրա համար գին ենք վճարելու։ Շատ բարձր գին։
Եթե երկու տարի առաջ իշխանությունն էր գցած փողոցում և այն վերցնող եղավ, ապա այժմ արդեն պետությունն է ընկած փողոցում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Պետությունը փողոցից վերցնողները, որպես կանոն, բարեկամ չեն լինում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը