«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը. «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանն այս պահին հիվանդանոցի շենքի դիմաց են, որտեղ վնասվածքներով տեղափոխվել է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը։
Շենքի դիմաց գտնվող ոստիկանները հայտնեցին, որ Դանիելյանը վերակենդանացման բաժանմունքում է, նրան տեսակցել չի կարելի։
Մելիքյանն ասաց՝ ինքը Դանիելյանի փաստաբանն է, չի կարելի արգելել փաստաբանին այցելել վստահորիդին, ով ծեծվել է ԱԺ փոխնախագահի կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը