Տարիներ շարունակ ՀԺ-ի խմբագրի և ՀՀՇ-ամերձ մամուլի կողմից շրջանառության մեջ դրած Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդի ունեցվածքի մասին միֆը երեկ անուղղակի հերքվեց հենց վարչապետի խոսնակի կողմից: Նկատենք, նրա հնչեցրած ընկերությունների բաժնեմասերում որևէ ակնարկ չկար այդ ընկերություններում Ռոբերտ Քոչարյանի ունեցած փայաբաժինների մասին: Չկար, որովհետև չի եղել: Երբեք չի եղել: Մնացած ընկերություններն էլ պարբերաբար հերքել են այդ «տեղեկատվությունը», բայց չգիտես ինչու՞ հերքումների մասին պաշտոնական լրահոսը և հատկապես հայկական «Պրավդան» լռել է:
Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդին «ֆասթ-ֆոււդի» սկզբունքով մատուցած կեղծ լուրերը աշխատել են, մանավանդ, որ ինքն էլ դատարանում այդ մասին բարձրաձայնել էր, իսկ իրավապահները ուշադրություն չէին դարձրել հերյուրանքին: Գուցե իրավապահները իրենք էլ էին մնացել Նիկոլի հնարքի տակ և մտածել էին՝ «շառից-փորձանքից հետո» կամ ինչպես ռուսներն են ասում՝ «моя хата с краю», ինչն էլ հետո հանգեցրեց ներկա խայտառակ վիճակին: Բայց միայն այն, որ տարիներ շարունակ գրած Զանգեզուրի պղնձամոլեբդինային և բեռնափոխադրող «Սպայկա» ընկերություններում չի հիշատակվում ոչ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի անունը, վարչապետը պետք է բացատրի թե ինչո՞ւ էր ստում և ողջ հանրությանը տարիներ շարունակ (հիմա էլ) պահում սթրեսի մեջ:
Այսքանից հետո ինչպես հավատանք երեկվա այսպես ասած՝ «վարչապետի աշխատակազմի տեղեկությունների համաձայն» տեղեկատվությանը: «Վարչապետի աշխատակազմի տեղեկությունների համաձայն», ասել է թե՝ «Հայկական Ժամանակի» աղբյուրների համաձայն և վերջ:
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը