«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վաղ առավոտից նկատեցի, որ որոշ կեղծ օգտատերեր ֆլեշմոբ են սկսել «5-րդ ալիքի» դեմ: Ուշադրություն չդարձրեցի, մտածեցի «մանկական խաղեր են» կխաղան, կանցնի կգնա:
Ավելի ուշ, իմ վստահելի աղբյուրներից տեղեկացա, որ ֆլեշմոբը հստակ կազմակերպված է և հրահանգավորված, որպեսզի մինչև մայիսի 8-ը ակտիվ տարածեն, տարբեր միջոցներով՝ գովազդով, ֆեյքերով, իրական դեմքերով և այլն: Եւ ամենակարևորը՝ այդ նպատակի համար հատկացվել է բավականին կոկիկ գումար: Շան տեղ չենք դնելու, նաև կոչ չենք անելու մեր հեռուստադիտողներին մեզ աջակցելու և համապատասխան վերաբերմունք դրսևորելու համար», գրել է Հարություն Հարությունյանը:
Խնդիրը ոչ միայն մենք ենք, այլ վաղուց մերժված երևույթը՝ ղարաբաղցիներ-հայաստանցիներ բաժանումը և վարկաբեկումը: Այդ կեղծ օգտատերերը (բնական է հասկանւմ եք ինչ օգտատերերի մասին է խոսքը) մեզ ներկայացնում են որպես «ղարաբաղյան հայասպան կլանի խոսափող»: Նրանք չեն խորշում անգամ սեպ խրել ազգի երկու հատվածների միջև:
Տեքստի թե բովանդակությունը և թե շարադրանքը հուշում է, ում նախաձեռնություն է: Վերջին շրջանում ֆեյսբուքյան live թողարկումներում նմանատիպ տեքստերի պակաս չկա, ամեն ինչ պարզ է և հստակ, բայց դրա մասին չէ որ ուզում էի գրել: Ուղղակի ուզում եմ ասել, տղերք, գործիք մի դարձեք սատանայի ձեռքին, գալու է պատասխանելու պահը և կապ չի ունենալու ով՝ ում դիմակի և ինչ հորինված անվան տակ է գործում: Խոստանում եմ , հատուցումը անասելի դաժան է լինելու : Իսկ թե ինչու՞ հատկապես մինչև մայիսի 8-ն է հանձնարարված, փորձեք ինքներդ ձեզ հարցնել և եթե մի գրամ ուղեղ ունեք գտեք այդ հարցի պատասխանը: Ձեզ՝ «բարի» մաքառում:Կհանդիպենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը