ՀՀ Աժ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր ընդունեցի շատ կարևոր մի որոշում, որը կրկին միտված է նպաստելու ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները, ովքեր հանդես կգան աշխատակազմի աշխատանքների արդյունավետության բարձրացման, ռացիոնալացման, ավտոմատացման կամ որակական զարգացման կիրառելի առաջարկներով, կարժանանան էական խրախուսումների, պարգևատրումների,
Այն աշխատակիցները, ովքեր կատարած թերի աշխատանքի կամ գործող կարգերի խախտման համար ստացել են նկատողություն, կզրկվեն հնարավոր հերթական պարգևատրումից (ներից)՝ մասնակի կամ ամբողջությամբ:
Արդյունավետության բարձրացումը լինելու է անկասելի: Նոր ժամանակաշրջանում հին աշխատելաոճը համարում ենք անընդունելի»,– գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը