«Որևէ խորքային հակասություն չի եղել, ըստ էության: Եղել է հայտարարություն, որին եղել է իմ գործընկերոջ կողմից պատասխան-արձագանք, որի նպատակը եղել է հետևյալը՝ դա քաղաքական պրոցես է, հարգարժան Վեհափառ Տեր, և քաղաքական գործիչները պետք է անեն քաղաքական հայտարարություններ»,- 1in.am-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայց կաթողիկոսի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման կոչին:
Իշխող ուժի ներկայացուցիչների տեսակետները, փաստրեն, առավել հստակեցել են: Մասնավորապես, Մխիթար Հայրապետյանն այս հայտարարությամբ միանում է բոլոր նրանց, որոնք պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կատարվողը զուտ քաղաքական է, երկրորդ նախագահը՝ քաղբանտարկյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը