Այսօրվա ապրիլքսանչորսյան վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է.
1915 համարին՝ 85 հազար 575 անուն
00 374 33 19 15 00 համարին՝ 3715 անուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սիրելի հայրենակիցներ. հաղորդագրությունը գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:
- Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
- Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
- Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
- Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
- Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
- Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը