ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․
«Ես ոչ մաթեմատիկայի գիտակ եմ, ոչ էլ բժշկության, բայց մի բան, այնուամենայնիվ, անվիճելի է, եթե վարակվողների քանակն օր-օրի գերազանցում է ապաքինվածների քանակը, ուրեմն վարակի դեմ պայքարում, մեղմ ասած, առաջընթաց չկա:
Այդ իրավիճակին որքանո՞վ է համահունչ մի շարք սահմանափակումների վերացումը...
Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում...
Երբ ես գրառում արեցի սահմանափակումներն անհաշվենկատ իրականացնելու, մարդկանց տանը նստացնելու և սովի մատնելու անթույլատրելիության մասին, ով ասես՝ ամենավերջին վիրավորանքներով կեղծ էջերից դմփ-դմփացին, բա հիմա ինչու՞ են լռում էտ հրոսակները։
Թե՞ արդեն կարող ենք արձանագրել, որ այդ սահմանափակումներն էն գլխից էլ անիմաստ ու ինքնանպատակ են եղել, և արդյունքում դարձյալ տուժեց աշխատավարձով ապրող քաղաքացին, «հպարտ», բայց խեղճ ու ընկճված քաղաքացին...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը