23 04 2020

Սիրելի անուղեղներ, սովից քանի դեռ ուժասպառ չեք եղել նայեք հարևան Վրաստանին. Արա Ղազարյան

Սիրելի անուղեղներ, սովից քանի դեռ ուժասպառ չեք եղել նայեք հարևան Վրաստանին. Արա Ղազարյան

Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի՛, հպաաաարտ քաղաքացիներ, ձեր հպաաարտ կառավարությունը հայտարարեց, որ եթե երեք օրվա ընթացքում, չվճարեք գազ, ջուր, լույս, գալու են անջատեն....

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, համբուրում եմ բոլորիդ անուղեղ ճակատները: 

ՀԳ - Գործի բերումով ամեն օր ուղիղ եթերում ներկայացնում եմ Միացյալ Նահանգերի Ֆեդերալ կառավարության ու Կալիֆորնիայի նահանգային իշխանությունների կողմից առաջարկվող աջակցության ծրագրերը: Դրանք այնքան շատ են որ երբեմն մեկ հաղորդման մեջ չեմ տեղավորվում...

Ու այս ֆոնին տեսնում եմ վերևում գրածս տեղեկությունը:

Հիմա լիքը ջուջուլակերներ կասեն ու՞ր ես համեմատում ԱՄՆ-ն փոքրիկ Հայաստանի հետ…

Համեմատում եմ, քանզի այս օրերին ՀՀ կառավարությունն ավելի վերամբարձ ու ամպագորգոռ ա խոսում, քան նույն ԱՄՆ կառավարությունը:

Ի դեպ, սիրելի անուղեղներ, սովից քանի դեռ ուժասպառ չեք եղել նայեք հարևան, ոչ պակաս փոքրիկ Վրաստանին: Ու հետևություն արեք, իհարկե եթե իվիճակի եք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ