«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը գրում է․
«Պետության հոգատարությունը փողի տեսքով զգացած Տաթևիկ Սարգսյանը Արդարադատության Նախարարի կինն է:
Սիրտս ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ, որ պետությունը աջակցում է այնպիսի անապահով մարդկանց ինչպիսին նախարարի կինն է: Նախարարի միլիոնավոր դրամների պարգևավճարները բնականաբար չեն հերիքում այս դժվարին ժամանակներում ընտանիքում ծայրը ծայրին հասցնելու համար:
Ի դեպ, «Մալյան» PR ընկերությունում անցյալ շաբաթ որոշում կայացվեց չօգտվել պետության աջակցության ծրագրերից, այդ իրավունքը զիջելով առավել կարիքավորներին:
Շնորհավորում եմ նախարարի տիկնոջ ֆիրմային պետությունից ֆինանսական աջակցություն ստանալու կապակցությամբ:
#Սկոլիոզմեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը