17 04 2020

Անդրանիկ Քոչարյանի հակառուս որդին Դավիթ Տոնոյանի հովանու ներքո՞. Politik.am

Անդրանիկ Քոչարյանի հակառուս որդին Դավիթ Տոնոյանի հովանու ներքո՞. Politik.am

Politik.am-ը գրում է. Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դատախազությանը առաջարկել է հաշվի առնել ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Լիտվինենկոյի տարիներ առաջ արած հայտարարությունը։ 

Քոչարյանը տարիներ շարունակ խոսել է Լիտվինենկոյի առաջ քաշած վարկածի մասին։ Նա այս մասին խոսել է իր բազմաթիվ հարցազրույցների ժամանակ, որոնցից մեկի ժամանակ ասել է․ «Այո, ինչպես նաև խոսվեց Հայաստանում Հոկտեմբերի 27-ի՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից իրականացված լինելու մասին: Կարծում եմ՝ Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր էին անդրադառնալ այս խնդրին և կապեր ստեղծեին լոնդոնյան համապատասխան մարմինների հետ, որովհետև դա մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հանցագործություն էր, որի չբացահայտված լինելը նշանակում է մեր երկիրը պահել ճահճային վիճակում: Հայաստանում լուրջ քաղաքական պրոցեսները շուռ են եկել այդ կրակոցների արդյունքում և շարունակում են մնալ նույն վիճակում: Այդ պրոցեսները բացահայտում են այնպիսի համակարգված ուժերի, որոնք չեն կարողանում պատկերացնել իրենց գործողությունները՝ առանց անօրինական և ուժային բաղադրիչի»։

Հիշեցնենք, որ Լիտվինենկոն 2005թ. ապրիլին «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հարցազրույցում սկանդալային հայտարարություն էր արել՝ կապված Հայաստանի ամենաողբերգական իրադարձության հետ: Նա ասել էր, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի ահաբեկչությունը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները, մասնավորապես` ԳՌՈւ-ն: «ՌԴ-ի հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ 1999թ. հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ ԳՌՈւ-ն: Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսվում էր Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովում նախագահներ Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հուշագիր ստորագրելու մասին: Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս, ինչը և դրդեց ՌԴ հատուկ ծառայություններին՝ իրականացնելու հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում: Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են»։

Անդրանիկ Քոչարյանի այս կեցվածքը լուրջ անհանգստություններ էր պատճառել ՀՀ իշխանություններին, քանի որ ստացվում էր, որ կարևորագույն պաշտոն զբաղեցնող գործիչներից մեկը ռազմավարական դաշնակից պետությանը մեղադրում է Հայաստանում ահաբեկչություն իրականացնելու մեջ։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների ՀՀ իշխանությունները տարբեր ճանապարհներով փորձել են սրբագրել Քոչարյանի հայտարարությունները։ Թե որքանով են դրան հավատացել ռուսները դժվար է ասել, բայց պարզվում է Քոչարյանների ընտանիքում ընտանիքի հայրը միակ հակապուտինն ու հակառուսը չէ։ Անդրանիկ Քոչարյանի ավագ որդին՝ Լևոն Քոչարյանը մի քանի անգամ Հայաստանից գնացել է Վրաստան և այնտեղ մասնակցել հակառուսական բողոքի ակցիաների։ Տարբեր Սոցիալական ցանցերում արդեն տարածվել են լուսանկարներ, որոնցում պատկերված է Լևոն Քոչարյանը։

Փաստորեն Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանիքի անդմաները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի նոր իշխանությունների համար։ Ու հիմա առավել դժվար կլինի ռուսներին վստահեցնել, որ Քոչարյանի որդին Հայաստանի իշխանությունների սիրելին չէ, քանի որ ինչպես օրերս պարզվեց ՊՆ-ն հատուկ պայամններ է ստեղծել, որպեսզի Լևոն Քոչարյանը երկու անգամ չզորակոչվի բանակ, իսկ շաբանթեր առաջ նրան ազատել է զինվորական ծառայությունից։ Հետաքրքիր է, թե ՌԴ իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունեցող Դավիթ Տոնոյանը ինչպես է իր գործընկերներին բացատրելու, թե ինչպես է ստացվել, որ  հակառուս երիտասարդը իր հովանու ներքո է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ