Zham.am-ը գրում է. Վեհափառի հորդորը ՀՀ 2-րդ նախագահին ազատելու համար խիստ նյարդայնացրել է նաև Տեր-Պետրոսյանին: Վերջինս վախենում է Ռոբերտ Քոչարյանին տեսնել ազատության մեջ` համարելով, որ այդ քայլով կարող է թուլանալ Փաշինյանի դիրքերը և ուրեմն վտանգ առաջանալ նաև իր համար:
Սակայն կորոնավիրուսի վարակը Հայաստանում անխուսափելի է դարձնելու Փաշինյանի իշխանության կազմալուծման գործընթացը, և դա չի կարող չհասկանալ Տեր-Պետրոսյանը:
Այդ իսկ պատճառով նա իր վերջին հորդորով առաջարկում էր Փաշինյանին մոռանալ իր բոլոր հակառակորդներին` բացառությամբ Քոչարյանից: Վերջինիս «քավության նոխազ» դարձնելու Տեր-Պետրոսյանի առաջարկը, փաստացի, ընդունվեց Փաշինյանի կողմից: Նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցով` պատասխանելով Տեր-Պետրոսյանի առաջարկին, վարչապետը փաստացի համաձայնվեց 1-ին նախագահի առաջարկի հետ:
Սակայն, որպեսզի այս գաղափարը կյանքի կոչվեր, սույն որոշումը պիտի ընդունվեր նաև մյուս հիմնական խաղացողների կողմից:
Սակայն այս հարցում Տեր-Պետրոսյանին հուսախասփություն էր սպասում: Այդ առաջարկը մյուսները չնդունեցին և ոչ միայն այս առաջարկի անբարոյական բնույթի պատճառով: Այստեղ կար նաև քաղաքական լուրջ հաշվարկի խնդիր: Իսկ ինչպես հայտնի է Տեր-Պետրոսյանն ու նրա «հոգեզավակ» Փաշինյանը քաղաքական մեթեմատիկայից թույլ են, որի պատճառով էլ նրանց խաղը չստացվեց:
Սակայն այս խաղի տապալման արդյունքում Տեր-Պետրոսյանը ոչ միայն իր նպատակին չի հասնելու, այլև չի խուսափելու նաև իր կառավարման տարիների հանցագործություններից խուսափելու համար: Ընդ որում, անկախ նրանից, թե ով է իշխանության գալու Հայաստանում Փաշինյանից հետո: Դա է պահանջելու քաղաքական տրամաբանությունը: Տեր-Պետրոսյանը իր վարքագծով ապացուցեց, որ «եթե չարը ժամանակին չի պատժվում, ապա նա վերջում սկսում է վնաս հասցնել հանրությանը»:
Հիշեցնենք, որ իր 7 տարվա կառավարման ընթացքում`
- Հայաստանի տնտեսությունը կրճատվեց ավելի քան 15 անգամ և մարդկանց կենսամակարդակը կրճատվեց մոտ 10 անգամ:
- Նրա կառավարման ժամանակ հիմնադրվեց ընտրությունների կեղծման պրակտիկան, իսկ 1996-ին նրա կողմից իրականացվեց պետական հեղաշրջում, ավելի քան 100 մարդ, ըստ Պետդեպի, դաժան ծեծի ենթարկվեցին բանտերում, հազարավոր մարդիկ բանտարկվեցին և զրկվեցին իրենց ազատություններից:
- Սակայն նույնիսկ այդ ամենից հետո 1-ին նախագահն չհանդարտվեց և առաջարկեց հայ ժողովուրդին կապիտուլյացիայի գնալ Ադրբեջանին, որպեսզի «Սերգոն կարողանա լավ ապրել»:
-Տեր-Պետրոսյանի կառավարման ընթացքում փաստացի Հայաստանում իրականացավ «սպիտակ եղեռն»:
Տեր-Պետրոսյանն այս արարքների համար 1998 թ.-ի իշխանափոխությունից հետո քաղաքական և իրավական պատասխանատվության չենթարկվեց: Այն ժամանակ դա էր պահանջում Հայաստանի և ողջ հայության 99 տոկոսը: Ինչո՞ւ Քոչարյանը չկատարեց հայության այս պահանջը, պատճառները նույնպես հայտնին են: Այդ իսկ պատճառով էլ 2008-ին իր դեմ աշխատեց քաղաքական բումերանգի էֆեկտը, իսկ 2018-ից հետո նա հայտնվեց կալանքի տակ:
Այստեղ կա միաժամանակ և բնական օրենքի գործում և միաժամանակ անարդար իրավիճակ:
Մարդն, ով երկրի տնտեսության ծավալները ավելացրեց 6 անգամ: Մարդն, ով մարդկանց կենսամակարդակը ավելացրեց մոտ 5 անգամ: Մարդն, ով երկրի բյուջեն ավելացրեց մոտ 8 անգամ: Մարդն, ով կարողացավ վիժեցնել Տեր-Պետրոսյանի հանցավոր ծրագիրը Ղարաբաղի մասով այսօր հայտնվել է կալանքի տակ: Իսկ Տեր-Պետրոսյանն այսօր իշխանության փայատիրոջ կարգավիճակով խորհուրդներ է տալիս երկրի քաղաքական ուժերին ու հանրությանը:
Այս ամենը իհարկե փոփոխվելու է հետփաշինյանական Հայաստանում: Քանզի ծուռ հայելիների թագավորության մեջ Հայաստանը չի կարող ունենալ ապագա, իսկ Փաշինյանի կողմից բացված պանդորայի արկղը այլևս հնարավոր չէ ցանկացած պահի փակել:
Ավելին` բնության տեսանկյունից արդար չի լինի, որ այդպիսի վիճակում գտնվող երկիրն ունենա ապագա, եթե չկարողանա իր երկրին վնաս տված չարին պատժել:
Հենց դրա պատճառով է, որ մենք մեր պատմության մեջ պարբերաբար կորցնում էինք մեր պետականությունը:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը