14 04 2020

Ռևազյանը տևական ժամանակ տեղյակ չի եղել ուղարկված փաստաթղթից․ Հայկ Մամիջանյան

Ռևազյանը տևական ժամանակ տեղյակ չի եղել ուղարկված փաստաթղթից․ Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր լսում էի քաղ.ավիացիայի պատասխանատուների մամուլի ասուլիսը։ Ես ավիացիայից հեռու մարդ եմ, բայց այստեղ հարցը ավելի շատ պետական կառավարամանն է վերաբերվում, քան բուն ավիացիային։

Ասեմ, որ անհանգստանալու պատճառներ ԲԱՑԱՐՁԱԿ չկան։

Ընդամենը.
1. Կառույցի ղեկավարը տեւական ժամանակ տեղյակ չի եղել իր պատասխանատվության տակ գտնվող հիմնարկին ուղարկված պաշտոնական փաստաթղթից
2. Ստուգման արդյունքում միջազգային փորձագետները հայտնաբերել են ընդամենը 42 թերություն։
3. Մեր կոմիտեն խնդրի լուծման համար ներգրավել է 20 տարվա փորձ ունեցող միջազգային մասնագետ, որը այդ ծառայության համար ստանալու է 2000 եվրոյի կարգի գումար։ Աշխատանքի տեւողությունն է երկու ամիս։ Հոնորարի չափից երեւում է, թե ինչ լավ մասնագետ են գտել։
4. Մեր կոմիտեն այնքան հոյակապ հարաբերություններ ունի իր միջազգային գործընկերների հետ, որ իրենց չեն ուղարկել զեկույցի նախնական տարբերակը /չնայած պայմանավորվածություն կար/ եւ նույնիսկ չեն էլ սպասել, որ մայիսին լսեն մերոնց փաստարկները ու հենց հիմա որոշում են կայացրել։

Ինչու՞ եք քաղաքականացնում հարցը։ Բացարձակ կարեւոր չի, որ իրենց նշանակած քաղաքական թիմը իր վրա քաղաքական պատասխանատվություն է վերցրել թե ի սկզբանե, թե հիմա «թեւի տակ առնելով» պատասխանատուներին։ Բացարձակ կարեւոր չի, որ այդ քաղաքական թիմի ղեկավարաը ինքն է քաղաքականցրել այս հարցը իր լայվի ժամանակ։ Ոչ էլ կարեւոր է, որ 2015-ին մեկ այլ փաստաթղթում աշատանքը գնահատվել է փայլուն, ոչ էլ որ 2017-ի նոյեմբերին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նախաստորագրվել է ավիացիոն համաձայնագիր։ Համաձայնագրի ստորագրումը կբերի ԵՄ-ի օդային տրանսպորտի շուկայի մեջ հայկական կողմի ավելի խորը ինտեգրմանը՝ վերացնելով մի շարք սահմանափակումներ, նոր հնարավորություններ կընձեռի թե ավիափոխադրողների, թե սպառողների համար եւ այլն։ Իհարկե` նոր lowcoster բերելու չափ չկա, բայց դե կարեւոր բան է։ Դրա ստորագրումը այս տարի էր նախատեսված։ Մի քանի օր առաջ հարց հնչեց, թե ի՞նչ ազդեցություն կունենա այս պատմությունը այդ գործընթացի վրա։ Ու այս հարցի պատասխանը ինձ շատ ավելի շատ է հետաքրքրքում, քան հերթական ֆիասկոյի մեղավորների որոնումը։

ՀԳ
Ասուլիսում օգտագործվող հայերենի որակի մասին չեմ խոսում։ Ինչպես հենց իրենք արտահայտվեցին «արագի մեջ» մեր լեզուն սովորեք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ