14 04 2020

Աժ-ն կողմ քվեարկեց գրավը որպես առնաձին խափանման միջոց կիրառելու մասին նախագծին

Աժ-ն կողմ քվեարկեց գրավը որպես առնաձին խափանման միջոց կիրառելու մասին նախագծին

Ազգային ժողովը ապրիլի 14-ին կողմ քվեարկեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է գրավը որպես առնաձին խափանման միջոց կիրառել:

Նախագածի հիմնական զեկուցող Սրբուհի Գալյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է, որ գրավը կիրառվի ոչ միայն կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ նաև որպես ինքնուրույն խափանման միջոց:

«Նախագծի ընդունման անհրաժեշտություն ու հրատապությունը պայմանավորված են ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ, որով ՍԴ-ի կողմից վերաբերելի դրույթների մասով փոփոխությունների ժամկետ է սահմանվել սույն թվականի ապրիլի 15։ Այս է պատճառը, որ նախագիծը պետք է քննարիվի ու քվերակվի հրատապ կարգով»,- ասաց նա:

Սրբուհի Գալյանը հավելեց,որ նախագծով առաջարկվում է, որ խափանման բոլոր միջոցները դիտել որպես առանձին միջոցներ, այսինքն՝ նաև գրավը որպես առանձին խափանման միջոց սահմանել։

«Այսինքն՝ անկախ նրանից՝ առկա է դատարանի որոշում՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, թե ոչ, անձի նկատմամբ կարող է կիրառվել գրավ, եթե այն անհրաժեշտ և պիտանի է անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»,- ասաց նա:

Նախագծով գրավի գումարի նվազագույն չափը սահմանվում է 200 հազար ՀՀ դրամ՝ անկախ հանցագործության տեսակից՝ հնարավորության տալով անձի նկատմամբ կիրառվող գրավի չափն անհատականացնել:

Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 97 կողմ, 1 դեմ  ձայների հարաբերակցությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ