14 04 2020

Բակո Սահակյանը հաստատել է իր կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ

Բակո Սահակյանը հաստատել է իր կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը իր հաջորդին մաղթել է պատասխանատու ղեկավար լինել: Նա չի համաձայնվել դատարկ ընտրական տեղամասերի վերաբերյալ կարծիքին. «Մենք ամեն ինչ արել ենք եւ աշխատանքն այնպես կազմակերպել, որ կուտակումներ չլինեն: Միաժամանակ, մենք նախատեսում էինք, որ երկրորդ փուլում ընտրողներն ավելի քիչ կլինեն: Սա պայմանավորված է անվտանգության խնդիրներով եւ երկրորդ փուլի առանձնահատկություններով»,- նշել է Բակո Սահակյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական ընտրությունների մասնակիցների համար ստեղծվել էին մրցակցային պայմաններ: «Ես համոզված եմ, որ քաղաքական ուժերի համար ստեղծվել էին առավելագույն հնարավորություններ: Նրանք ձայներ ստացան իրենց աշխատանքին համապատասխան: Կարծում եմ, որ հաջորդ իշխանությունները մրցակցային աշխատանքի պայմաններ կստեղծեն: Խորհրդարանում ներկայացված ուժերը հայտարարել են համագործակցելու պատրաստակամության մասին»,- նշել է Բակո Սահակյանը:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագաի գործն նա ասել է, որ իր մոտեցումը չի փոխվել, և նոր մեկնաբանությունը չի փոխի նրա վերաբերմունքը:

«Կարծում եմ, որ բոլորս պետք է հաշվի առնենք գործընթացի առանձնահատկությունները և ավելի բարենպաստ պայմաններ ստեղծենք` դրա տրամաբանական ավարտի համար: Ավելի քան վստահ եմ, որ նախադրյալներ դրա համար կան: Դա կախված է նաև մեր սթափ մոտեցումից: Ես արդեն հայտնել եմ իմ տեսակետը»,- ասել է Բակո Սահակյանը:

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի արտահայտած կարծիքը, որ նախկին նախագահի անօրինական ձերբակալությունը բացասաբար կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա, Բակո Սահակյանը նշեց, որ հայ և ռուս ժողովուրդներին բարեկամական և եղբայրական հարաբերություններ են ապում. «Վստահ եմ, որ դրանք կշարունակվեն, հատկապես` բոլորիս համար այս դժվարին ժամանակահատվածում: Կարծում եմ, որ պատասխանատու անձինք կանեն ամեն ինչ, որպեսզի բարեկամությունը խորանա և ավելի արդյունավետ լինի: Վստահ եմ, որ այդպես կլինի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ